Բաղադրությունը
- հավի կրծքամիս – 200 գր
- գազար – 1 հատ
- սոխ կանաչ – մի քանի ճյուղ
- ոլոռ կանաչ պահածոյացված – 100 գր
- պապրիկա – 1 թ/գդ
- արգանակ հավի մսի – 150-200 մլ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 150 մլ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը մանր կտորների ենք բաժանում և տապակում:Այլ թավայի մեջ տապակում ենք մանր կտրատած սոխն ու գազարը:Այնուհետև լցնում ենք հավի մսի արգանակը, սերուցքը, աղը, պղպեղն ու պապրիկան և զանգվածը 10-15 րոպե եփում ենք:Այնուհետև լցնում ենք նաև հավի միսը:Վերջում ավելացնում ենք ոլոռը, խառնում և կրակի տակն անջատում:
