Բաղադրությունը
- ձու – 1 հատ
- ալյուր – 600 գր
- ջուր – 400 մլ
- շաքարավազ – 50 գր
- խմորիչ – 1 ճ/գդ
- վանիլին – ըստ ճաշակի
- բուսայուղ – 250 մլ
Պատրաստման եղանակը
Գոլ ջրի մեջ լցնում ենք խմորիչը, շաքարավազը և ալյուրի 1/3 մասը։ Խմորը ծածկում ենք անձեռոցիկով և թողնում սենյակային ջերմաստիճանում, որ հանգստանա։ 1 ժամ անց լցնում ենք մնացած ալյուրը, ձուն, վանիլինը, խառնում ենք և կրկին թողնում հանգստանա։Խմորը գրտնակում ենք և բաժակի օգնությամբ շրջաններ ձևավորում։Այնուհետև շրջանների մեջ փոքր շրջաններ ենք ձևավորում։Տապակում ենք բուսայուղի մեջ և մատուցելիս վրան շաքարի փոշի ցանում։
