Բաղադրությունը
- կաղամբ – 200 գր (ծովային)
- վարունգ – 200 գր
- ձու – 2 հատ
- եգիպտացորեն – 340 գր
- մայոնեզ – 100 գր
Պատրաստման եղանակը
Այս բաղադրատոմսի համար հարմար է պահածոյացված ծովային կաղամբը կամ կշռովի պատրաստի կաղամբը։ Կարող եք չորացրած ծովային կաղամբ վերցնել, որի պատրաստումը մի քիչ այլ է: Ձվերը խաշում ենք և (եռալուց հետո մոտ 10 րոպե) վրան սառը ջուր լցնելով, սառեցնում։ Ձվերը մաքրում ենք և խորանարդիկներով կտրատում։Վարունգը խորանարդիկներով կտրատում ենք։Աղցանամանի մեջ ենք լցնում ծովային կաղամբը, վարունգը, ձվերն ու եգիպտացորենը։ Ավելացնում ենք մայոնեզը, աղ ենք անում և լավ խառնում։Բարի ախորժակ:
