Բաղադրությունը
- կարագ – 200 գր
- կաթնաշոռ – 250 գր
- ալյուր – 400 գր
- ձու – 1 հատ
- աղ – ըստ ճաշակի
Միջուկի համար՝
- կաթնաշոռ – 150 գր
- կաթ – 200 մլ
- շաքարավազ – 60 գր
- պուդինգ – 37 գր
- Ինչպես նաև՝
- նուշ – 50 գր
- ձու – վրան քսելու համար
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Կարագը հալեցնում ենք և հովացնում: Խոռնում ենք կարագը, կաթնաշոռը, աղը, ձուն ու ալյուրը: Խմոր ենք հունցում, ծածկում պոլիէթիլենային թաղաթով և 30 րոպեով տեղափոխում սառնարան:Պատրաստում ենք միջուկը: Կաթի մեջ լցնում ենք պուդինգն ու շաքարավազը և մարմանդ կրակին տաքացնում ենք, մինչև զանգվածը թանձրանա: Այնուհետև հովացնում ենք և ավելացնում կաթնաշոռը:Ալրապատ սեղանին գրտնակում ենք խմորը և 4 մմ հաստությամբ քառանկունների բաժանում: Յուրաքանչյուրի մեջ միջուկ ենք լցնում:Այնուհետև ծայրերը ծրարաձև միացնում ենք իրար:Բուսայուղապատ ձևամանի մեջ դնում ենք թխվածքներն ու վրան ձու քսում:Նուշը փշրում ենք, լցնում թխվածքներ վրա և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 25 րոպե:
