Բաղադրությունը
- միս խոզի – 700 գր
- բեկոն – 260 գր
- վարունգ մարինացված – 200 գր
- սոխ – 0.5 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Սոուսի համար՝
- տաքդեղ կարմիր – 1 հատ
- սոխ – 1 գլուխ
- մանանեխ – 1.5 թ/գդ
- լոլիկի մածուկ – 1.5 թ/գդ
- օսլա (крахмал) – 1 թ/գդ
- ջուր – 300 մլ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ – 50 մլ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը բարակ շերտերով կտրատում ենք, մուրճիկով լավ ծեծում, աղ ու պղպեղ ենք ցանում և ծածկում պոլիէթիլենային թաղաթով:Մսի վրա դնում ենք 1 կտոր բեկոն, ինչպես նաև շարում ենք կտրատած սոխն ու վարունգը (50 մլ վարունգի հյութը պահում ենք սոուսի համար): Զգուշությամբ փաթաթում ենք և ամրացնում չոփիկներով:Այնուհետև բուսայողով տապակում ենք, ինչից հետո էլ զգուշությամբ հանում ենք չոփիկները:Պատրաստում ենք սոուսը: Տաքդեղն ու սոխը բլենդերով մանրացնում ենք, ավելացնում ջուրը, վարունգի հյութը, մանանեխը, օսլան, աղը, լոլիկի մածուկը և լավ խառնում ենք:Սոուսը լցնում ենք թավայի մեջ և մսային ռուլետների հետ մարմանդ կրակին, փակ կափարիչով եփում ենք 30-40 րոպե:Այնուհետև ավելացնում ենք սերուցքը և եփում ևս 5 րոպե:Ահա և վերջ մսային ռուլետները պատրաստ են:Սոուսը լցնում ենք առանձին ամանի մեջ և մատուցում ռուլետների հետ:
