Բալով թխվածքներ

Բաղադրությունը

Խմորի համար`

  • ալյուր – 2,5 բաժակ
  • աղ – 0,5 թ/գդ
  • շաքարավազ – 1 թ/գդ
  • կարագ – 225 գր
  • ջուր – 1/4 բաժակ
  • Լցոնի համար՝
  • բալ – 2 բաժակ
  • շաքարավազ – 1/4 բաժակ
  • օսլա (крахмал) եգիպտացորենի – 1 ճ/գդ
  • ջուր – 1 ճ/գդ
  • պանիր մասկարպոնե – 150 գր
  • շաքարի փոշի – 2 ճ/գդ

Ինչպես նաև՝

  • ձվի սպիտակուց – 1 հատ
  • կաթ – 2 ճ/գդ
  • շաքարավազ – վրան ցանելու համար

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Խառնում ենք ալյուրը, աղն ու շաքարավազը: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած շատ սառը կարագը: Զանգվածը մանրացնում ենք, որպեսզի ստացվեն խոշոր փշուրներ: Ավելացնում ենք սառը ջուրը, խառնում մինչև այն պահը, երբ խմորի մեջ սկսում են գնդիկներ ձևավորվել: Խմորը գնդում ենք, տափակացնում ու 1 ժամով դնում սառնարանը:
Պատրաստում ենք լցոնը: Բալը կորիզահան ենք անում, լցնում փորքր կաթսայի մեջ և ավելացնում շաքարավազը, օսլան ու ջուրը:
Դնում ենք կրակին, հասցնում եռման ու պարբերաբար խառնելով եփում 5 րոպե: Կրակից վերցնում ենք, թողնում հովանա:
Մասկարպոնեն խառնում ենք շաքարի փոշու հետ:Ջեռոցը տաքացնում ենք 180 աստիճան:
Սառեցրած խմորը դնում ենք երկու շերտ յուղաթղթի արանքում և գրտնակում: Խմորից սրտիկներ կամ այլ ֆիգուրներ ենք կտրում: Ֆիգուրները դնում ենք ջեռոցի տապակի մեջ, իսկ դրանց մեջտեղում լցնում պանրի զանգվածն ու բալով լցոնը:
Ֆիգուրների վրա դնում ենք երկրորդ շերտ խմորը և եզրերը պատառաքաղով սեղմում: Այնուհետև սպիտակուցն ու կաթը թեթևակի հարում ենք և այդ զանգվածը քսում ֆիգուրների երեսին: Դե իսկ վերջում ավելացնում ենք շաքարավազը և թխում 10-15 րոպե, մինչ ոսկեգունելը:Բարի ախորժակ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք