Բաղադրությունը
- ալյուր – 250 գր
- շաքարավազ – 350 գր
- կոկոսի քերուկ – 160 գր
- փխրեցուցիչ – 20 գր
- վանիլին – 1 պտղունց
- կաթ – 250 մլ
- կակաո – 30 գր
- շաքարի փոշի – 2 ճ/գդ
Պատրաստման եղանակը
Ամանի մեջ խառնում ենք ալյուրը, շաքարավազն ու կոկոսի քերուկը, ավելացնում ենք փխրեցուցիչն ու վանիլինը, այնուհետև կաթը և լավ խառնում ենք:23 x 30 սմ տրամագծով ձևամանի մեջ լցնում ենք խմորի կեսն ու տարածում ենք:Մնացած խմորի մեջ կակաո ենք լցնում, լավ խառնում և անկանոն շարժումներով լցնում ենք խմորի վրա: Պիրոգը թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե:Պատրաստի պիրոգը հովացնում ենք և վրան շաքարի փոշի ու կոկոսի քերուկ ցանում:Ըստ ճաշակի կտրում ենք և մատուցում:
