Բաղադրությունը
- հավի բդիկ – 1 կգ 200 գր
- նարինջ – 1 հատ
- սոխ – 3 գլուխ
- Մարինադի համար՝
- սխտոր – 3-4 պճեղ
- կանաչի – 1 թ/գդ (չորացրած)
- մեղր – 1 ճ/գդ
- նարինջ – 1 հատ
- աղ – 1 ճ/գդ
- պղպեղ սև – 0.5 թ/գդ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք մարինադը: Նարինջը կեղևազրկում ենք, կեղևն անցկացնում քերիչով և հյութը քամում:
Ամանի մեջ լցնում ենք մեղրը, աղը, պղպեղը, կանաչին, ճզմած սխտորը, նարնջի հյութն ու կեղևը և լավ խառնում ենք:Մարինադը լցնում ենք հավի բդիկների վրա, լավ խառնում և թողնում 20 րեպե, որ վերջիններս մարինացվեն:Նարինջն ու սոխերը կիսաշրջանաձև կտտատում ենք: Միսը շարում ենք հրակայուն ամանի մեջ և արանքները շարում սոխն ու նարինջը:30-35 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցը:Պատրաստ է:
