Բաղադրությունը
Խմորի համար՝
- ալյուր – 500 գր
- կարագ – 250 գր
- աղ – 1/2 թ/գդ
- ջուր – 3-4 ճ/գդ (սառը)
Միջուկի համար՝
- սոխ – 1 գլուխ
- սունկ շամպինիոն – 200 գր
- հավի միս – 400 գր (աղացած)
- ծիտրոն – մի քանի ճյուղ
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- սխտոր – 2-3 պճեղ
- պաքսիմատ – 1 ճ/գդ
- պանիր – 50 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Բլենդերի մեջ լցնում ենք ալյուրը, աղը, շաքարավազը, կտրատած կարագը և լավ հարում ենք: Ավելացնում ենք ջուրն ու շատ արագ խմոր հունցում: Խմորը մի քանի մասերի ենք բաժանում, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30-40 րոպեով տեղափոխում սառնարան:Պատրաստում ենք միջուկը: Սոխն ու սունկը կտրատում ենք. սկզբում 2 րոպե տապակում ենք սոխը, այնուհետև ավելացնում սունկն ու տապակում ևս 3-4 րոպե: Զանգվածը լցնում ենք կաթսայի մեջ:Այնուհետև տապակի մեջ լցնում ենք ևս 1 ճ/գդ բասայուղ, ավելացնում միսն ու խառնելով տապակում, մինչև վերջինս իր վարդագույն երանգը փոխի: Միսը նույնպես լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում պաքսիմատը, քերիչով անցկացրած պանիրը, ճզմած սխտորը, մանր կտրատած կանաչիները և լավ խառնում ենք:Խմորները հանում ենք սառնարանից և 3 մմ հաստությամբ ու 11-12 սմ տրամագծով շրջաններ գրտնակում: Յուրաքանչյուր շրջանի մեջ լցնում ենք միջուկը:Ծածկում ենք և եզրերը պատառաքաղով ամրացնում:Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և տեղափոխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցն ու թխում 25-30 րոպե:
