Բաղադրությունը
- սիսեռ 150 գրամ
- մանանեխ 1 թեյի գդալ
- նեխուր 0.5 թեյի գդալ
- կիտրոնի հյութ 4 ճաշի գդալ
- ձեթ 6 ճաշի գդալ
- կարմիր աղացած պղպեղ 0.5 թեյի գդալ
- տոմատի մածուկ 2 ճաշի գդալ
- մեղր 2 ճաշի գդալ
- աղ 0.5 թեյի գդալ
- սև պղպեղ
- լոլիկ 1 հատ
- վարունգ 1 հատ
- դեղին պղպեղ 0.5 հատ
- սպանախ 1 փունջ
Պատրաստման եղանակը
Հավանգի մեջ լցնել մանանեխի և նեխուրի սերմերը, ծեծել, լցնել թասի մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, ձիթայուղը, կարմիր պղպեղը, լոլիլկի մածուկը, մեղրը, աղ ու թարմ աղացած սև պղպեղ անել, լավ հարել: Պետք է զանգվածը թանձրանա: Սոուսին ավելացնել խաշած և ջրքամած սիսեռը, կլպած, հյութը հեռացրած և խորանարդաձև կտրտած լոլիկը, կլպած, կիսած, սերմերը հեռացրած, խորոնարդաձև կտրտած վարունգը, նույն չափի կտրտած պղպեղը: Աղցանը խառնել, 2 ժամով դնել սառնարանը: Մատուցելուց կես ժամ առաջ հանել սառնարանից, ավելացնել սպանախի տերևները, խառնել, թողնել սենյակային ջերմաստիճանի դառնա և մատուցել:
