Բաղադրությունը
- կարտոֆիլ – 500 գր
- միս տավարի (աղացած) – 300 գր
- սոխ – 1 գլուխ
- ձու – 1 հատ
- ալյուր – 180-200 գր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը խաշում և հովացնում ենք: Սոխը մանր կտրատում ենք և ձիթայուղի մեջ տապակում: Այնուհետև սոխը լցնում ենք աղացած մսի մեջ, աղ և պղպեղ ենք ցանում և լավ խառնում:
Կարտոֆիլը կեղևազրկում ենք, անցկացնում մանր քերիչով և վրան ձու կոտրում: Լավ խառնում ենք, ավելացնում ալյուրը և խմոր հունցում:Խմորը գրտնակում ենք, շրջաններ ձևավորում և մեջը դնում միջուկը:Ռուլետանման փաթաթում ենք և բուսայուղի մեջ յուրաքանչյուր կողմից 2 րոպե տապակում: Այնուհետև շարում ենք ձևամանի մեջ և 180 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 20 րոպե:Վայելում ենք:
