Բաղադրությունը
- շաքարավազ – 100 գր
- ալյուր – 3 ճ/գդ
- կակաո – 3 ճ/գդ
- կաթ – 320 մլ
- կարագ – 1 ճ/գդ
- վանիլին – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
Ալյուրն ու շաքարավազը խառնում ենք, ավելացնում կաթը ու եռացնում ենք: Մի փոքր հովանալուց հետո ավելացնում ենք կարագը, խառնում և զանգվածը երկու մասի ենք բաժանում:
Մի մասի մեջ լցնում ենք վանիլինը, իսկ մյուսի մեջ՝ կակաոն: Երկու զանգվածներն էլ կրկին տաքացնում ենք և թողնում հովանան ու թանձրանան:
Շերտերով լցնում ենք բաժակների մեջ և վրան ըստ ճաշակի շոկոլադ քերում: Պուգինգը տեղափոխում ենք սառնարան, որ սառչի:


