Բաղադրությունը
- կաթնաշոռ – 300 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 300 մլ
- շաքարավազ – 150 գր
- թխվածքաբլիթ – 160 գր
- կարագ – 40 գր
- պնդուկ – 150 գր
- նուտելլա – 3 ճ/գդ
- ձու – 4 հատ
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթները մանրացնում ենք, կարագի հետ խառնում և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։Առանձին հարում ենք ձվերը, կաթնաշոռը, սերուցքն ու շաքարավազը և նուրբ կրեմ ստանում։ Կրեմը լցնում ենք թխվածքաբլիթների վրա։Վրան լցնում ենք նուտելլան և մանրացված պնդուկները։Տորթը տեղափոխում ենք սառնարան և թողնում ողջ գիշեր։
