Բաղադրությունը
- խոզապուխտ – 200 գր
- ձու – 2 հատ
- վարունգ մարինացված – 2-3 հատ
- գազար – 1 հատ
- չիպս – 50 գր
- պանիր – 150 գր
- մայոնեզ – 100 գր
Պատրաստման եղանակը
Ձվերը խաշում ենք, հովացնում և կեղևազրկում: Քերիչով անցկացնում ենք գազարը, լցնում մատուցվող ամանի մեջ և վրան մայոնեզ ենք քսում:Այնուհետև լցնում ենք քերիչով անցկացրած վարունգը և կրկին մայոնեզ ենք քսում:Լցնում ենք մանրացրած չիպսն ու վրան մայոնեզ քսում:Հաջորդը լցնում ենք խորանարդիկների բաժանած խոզապուխտն ու կրկին պատում ենք մայոնեզով:Նույն գործողությունը կատարում ենք քերած պանրի հետ:Սպիտակուցները նույնպես մանրացնում ենք լցնում աղցանի վրա և պատում ենք մայոնեզով: Այնուհետև շարում ենք չիպսեն ու վրան լցնում մանրացրած դեղնուցները:
