Բաղադրությունը
- միս տավարի (աղացած) – 800գր (կամ խոզի աղացած միս)
- հաց սպիտակ – 3-4 շերտ
- սոխ – 2 գլուխ
- սխտոր – 2 պճեղ
- ձու – 1 հատ (հում վիճակում)
- ձու – 6 հատ (պինդ եփված)
- մաղադանոս
- աղ
- պղպեղ սև
Պատրաստման եղանակը
Հացի շերտերը մանրացնում ենք բլենդերում, որ փշրանք դառնան:
Սոխը, սխտորը և մաղադանոսը մանր կտրատում ենք:
Ամանի մեջ ենք լցնում աղացած միսը, սոխը, սխտորը, հացի փշրանքները, վրան կոտրում հում ձուն, համեմում աղով, պղպեղով և լավ խառնում:Ստացված զանգվածի առաջին կեսը լցնում ենք ուղղանկյունաձև ձևամանի մեջ, վրան շարում եփված ձվերը, ապա լցնում մսի երկրորդ կեսը:Եփում ենք ջեռոցում 45-50րոպե 200աստիճանում:
