Բաղադրությունը
- Ցորենի ալյուր՝ 1,5 բաժակ
- Ձու՝ 3 հատ
- Թթվասեր՝ 1,5 բաժակ
- Բուսայուղ՝ 3 ճաշի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սոդա՝ 0,5 թեյի գդալ
- Քացախ՝ 0,5 թեյի գդալ
- Պինդ պանիր՝ 150 գր
Պատրաստման եղանակը
1. Թեթև հարեք ձվերը, ավելացրեք թթվասեր, լցրեք բուսայուղը, լավ խառնեք:
2. Այժմ ավելացրեք չոր բաղադրիչները` ցորենի ալյուրը, աղը, սոդան` հանեցրած կիտրոնաթթույով կամ քացախով:
3. Թխելու ամանը քսեք կարագով, մեջը լցրեք խմորի կեսը, այնուհետև լցրեք քերած պանիրի շերտը և կրկին խմորը:
4. Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան և թխեք կարկանդակը 50 րոպե: Մատուցեք այն տաք վիճակում:
