Բաղադրությունը
- սոխ – 1 գլուխ
- լոլիկ – 1 հատ
- հաց սպիտակ – 2 կտոր
- ձու – 2 հատ
- պանիր – 20 գր
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- մշկընկույզ (мускатный орех) – ըստ ճաշակի
- կարագ – 2 թ/գդ
Պատրաստման եղանակը
Սոխը կարագով տապակում ենք, մինչև ոսկեգունելը: Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած լոլիկն ու թեթևակի տապակում, այնուհետև ավելացնում ենք կտրատած հացը:Ձուն, աղը, պղպեղը, մշկընկույզն ու մանրացված կանաչին լավ խառնում ենք և լցնում թավայի մեջ և 1-2 րոպե տապակում:Պանիրը քերում ենք և լցնում օմլետի վրա:Ահա և վերջ:
