Բաղադրությունը
- Կարտոֆիլ՝ 15 հատ
- Միս՝ 250 գր
- Սոխ՝ 1 հատ
- Տոմատի մածուկ՝ ըստ ճաշակի
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև, աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
- Թթվասեր՝ 50 գր
- Սերուցքային կարագ՝ 50 գր
Պատրաստման եղանակը
Մաքրեք կարտոֆիլը և հեռացրեք միջուկը:Եփեք 8-10 րոպե: Միսը սոխի հետ մսաղացով անցկացրեք, աղ և պղպեղ ավելացրեք: Լցրեք այն կարտոֆիլի մեջ և դրեք խորը թավայի մեջ: Առանձին կաթսայում խառնեք թթվասերը, աղը, ավելացրեք մի փոքր ջուր և հալացրած սերուցքային կարագ: Խառնեք և լցրեք իրար կիպ դրած կարտոֆիլների վրա:Ավելի լավ համի համար կարող եք ավելացնել տոմատի մածուկ:
Պատրաստեք այն 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե: Լցոնված կարտոֆիլը զարդարեք մանրացված կանաչիով:
