Բաղադրությունը
- հավի 2 միջին չափսի փափկամիս
- 100 գր մանր կտրատած պանիր
- 2 ձու
- 100 գր մածուն
- 100 գր ալյուր
- մաղադանոս, սամիթ և կանաչ սոխ
- Աղ, համեմունքներ
Պատրաստման եղանակը
Խառնում եք բոլոր բաղադրիչները: Տաքացնում եք թավան՝ ձեթով: Գդալով խառնուրդը լցնում եք թավայի մեջ և տապակում միջին կրակի վրա մինչև կարմրելը մի կողմից, այնուհետև շրջում մյուս կողմի վրա: Պատրաստի ձիթաբլիթները կարելի է զարդարել բանջարեղենով և մատուցել տաք վիճակում:
