Բաղադրությունը
- Ձու 2 հատ
- Շաքարավազ 30 գր
- Հատապտուղներ 100 գր
- Վանիլային շաքարավազ
- Սերուցք 250 մլ
- Չիր 70 գր
- Պիստակ 50 գր
Պատրաստման եղանակը
1. Բաժանեք դեղնուցները սպիտակուցներից և հարեք շաքարավազի հետ մինչև բաց զանգված ստանալը:
2. Այնուհետև հարեք դեղնուցը մինչև թունդ փրփուր դառնալը:
3. Վերջում հարեք 35 յուղայնությամբ սերուցքը և զգուշորեն խառնեք այս երեք զանգվածները մինչև միասեռ զանգված ստանալը:
4. Ավելացրեք պիստակը, չրերը, հատապտուղները և լավ խառնեք:
5. Ստացված խառնուրդը տեղափոխեք սիլիկոնե կաղապարի կամ մեկ այլ տարայի մեջ՝ նախապես սերուցքային կարագ քսելով և սննդային թաղանթ դնելով:
6. Դրեք սառցախցիկ` 5 ժամով:
7. Սառեցնելուց հետո շուռ տվեք սեմիֆրեդոն ափսեի մեջ և վրան հատապտուղներ լցրեք:
Ի դեպ այն կարող է բավականին երկար մնալ սառցախցիկում` պահպանելով թարմությունն ու փափկությունը:
