Բաղադրությունը
- 5 ոչ մեծ կարտոֆիլ
- 250-300 մլ կաթ
- 250-300 գր ալյուր
- 3-4 կտոր սխտոր
- 3 ձու
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 3+2 ճաշի գդալ բուսական յուղ
- Աղ
- Մաղադանոս
Պատրաստման եղանակը
Մաքրում եք և կտրատում կարտոֆիլը 4 մասի, լցնում ջուր (այնքան, որ հազիվ ծածկի կարտոֆիլը), աղ և եփում: Մի քիչ սառելուց հետո ջրի հետ, որում այն եփվել է, լցնում եք բլենդերի մեջ և հարում մինչև շիլայանման զանգված ստանալը:
Այնուհետև ավելացնում եք սխտոր, ձու, ալյուր, կաթ, 3 ճաշի գդալ բուսական յուղ, կանաչի և աղ՝ մոտավորապես մեկ թեյի գդալ: Լավ խառնում եք և թողնում 20 րոպե խմորը հանգստանա:
Տապակում եք տաքացրած թավայում, քիչ քանակությամբ բուսական յուղով՝ միջին տրամագծով բարակ նրբաբլիթներ:
