Բաղադրությունը
- մակարոն` 300 գրամ
- միս` 250 գրամ
- սոխ` 1 հատ
- քաղցր պղպեղ` 0,5 հատ
- լոլիկ` 3-5 հատ
- բուսական յուղ` 5 ճաշի գդալ
- պինդ պանիր` 100 գրամ
- աղ, պղպեղ, համեմունքներ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Սոխը կտրատեք և բուսական յուղի մեջ տապակեք: Միսն էլ մանրեցրեք և լցրեք սոխի վրա` միասին 20 րոպե տապակելով, հետո ավելացնելով կտրատած թարմ լոլիկ:
Քաղցր պղպեղը ևս մանրեցրեք և լցրեք այդ զանգվածի վրա, խառնեք` թողնելով` տապակվի 10 րոպե ևս:
Մակարոնը եփեք ինչպես նշված է տուփի վրա: Եփելուց հետո ջուրը թափեք, ավելացրեց մսով զանգվածի վրա: Այդ ամենը լավ խառնեք, վրան լցրեք քերիչով անցկացրած պինդ պանիրը և նորից խառնեք:
Պատրաստ է մատուցման, բարի ախորժակ:
