Բաղադրությունը
Խմորի համար՝
- ձու – 3 հատ
- ջուր – 0,5 բաժակ
- աղ – ըստ ճաշակի
- ալյուր – 500-550 գր
Միջուկի համար՝
- միս տավարի (աղացած) – 400 գր
- սոխ – 1 գլուխ
- աղ – ըստ ճաշակի
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- ջուր – 0,5 բաժակ
Սոուսի համար՝
- մաղադանոս – մի քանի ճյուղ
- սխտոր – 1 պճեղ
- թթվասեր – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք խմորը: Բոլոր բաղադրիչները լավ հարում ենք, այնուհետև կամաց-կամաց ավելացնում ալյուրը: Պետք է փափուկ խմոր ստանանք: Թողնում ենք, որ խմորը 30 րոպե հանգստանա, ինչից հետո գրտնակում ենք և բաժակով շրջաններ կտրում:Սոխը մանր կտրատում ենք, լցնում աղացած միսի մեջ: Այնուհետև ավելացնում ենք մնացած բաղադրիչները, խճողակը խառնում ենք ու դնում խմորների վրա:Այժմ զգուշությամբ փաթաթում ենք:Պետք է ահա այսպիսի արդյունք ստանանք:Ահա և վերջ:
