Հավով աղցան` ընկույզով

Բաղադրությունը

  • հավի խաշած կրծքամիս
  • հունական ընկույզ
  • սխտոր
  • աղ, սև աղացած պղպեղ,
  • մայոնեզ

Պատրաստման եղանակը

Այս աղցանի համար լիովին բավարար, նույնիսկ` նախընտրելի է հավի փափուկ կրծքամիսը: Դրանով աղցանն ստացվում է ավելի «մաքուր», ունենում է բաց գույն, տեսքի առումով ավելի հաճելի է: Ընկույզի և մայոնեզի առկայությունը լիովին բավարար է մեղմ ու համեղ աղցան ստանալու համար:
Ընկույզը պետք է շատ լինի: Ժլատություն մի արեք: Ավելի լավ է աղցանը քիչ քանակությամբ պատրաստեք, քան խնայեք ընկույզի հաշվին: Կողմնորոշվելու համար նշենք, որ կտրատված ընկույզի ծավալը պետք է մոտավորապես լինի մսի ծավալի կեսի չափ: Կարելի է նաև մի փոքր պակաս, իսկ եթե ավելի շատ, ապա հրաշալի կլինի:
Օգտագործվում է նաև շատ մայոնեզ, որպեսզի աղցանին նրբություն հաղորդվի: Այդ իսկ պատճառով պետք է ընտրել ոչ թե խիտ, այլ թեթև և ջրիկ մայոնեզ: Բացի այդ` մայոնեզը կարելի է լուծել նուրբ և ոչ խիտ թթվասերով կամ մածունով (ոչ թթու):
Պատրաստման ամենաաշխատատար փուլը հավի կրծքամսի կտրատումն է: Սակայն դա երկար չի տևում, քանի որ, ինչպես նշեցինք, աղցանը պատրաստվում է ոչ մեծ քանակով:
Միսը պետք է մանրացնել ոչ երկար, բարակ թելիկների: Շատ հարմար է դա անել պատառաքաղով` տախտակի վրա: Ոմանք նախընտրում են դա ձեռքով անել: Իսկ ընկույզի համար շատ հարմար է օգտագործել բլենդեր: Հաշված վայրկյանններ, և ձեր ընկույզը կվերածվի մանր փշրանքների, ինչը և անհարժեշտ է:Ընկույզը խառնեք հավի մսին:Աղ արեք, լցրեք սև պղպեղը:Վրան լցրեք մայոնեզը:Ավելացրեք շատ մանր քերած սխտորը: Վերջինս պետք է լինի շատ քիչ: Այն ոչ թե պետք է հաղորդի սրություն, այլ թեթև երանգ:Լավ խառնում ենք:Աղցանը պատրաստ է: Այն սովորաբար այդպես էլ մատուցվում է` վերևից մայոնեզ քսելով: Սակայն համաձայնեք` այդպես բավականին տխուր է: Այդ իսկ պատճառով առաջարկում ենք ավելի հետաքրքիր տարբերակներ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք