Բաղադրությունը
Բրաունիի համար՝
- Մուգ շոկոլադ՝ 2 հատ
- Կարագ՝ 100գր
- Ձու՝ 2 հատ
- Ալյուր՝ 3 ճաշի գդալ
- Շաքարավազ՝ 100 գր
Չիզքեյքի համար՝
- Կաթնաշոռային պանիր՝ 200 գր
- Սպիտակ շոկոլադ՝ 2 հատ
- Ձու 1 հատ
Պատրաստման եղանակը
Հալեցնում եք մուգ շոկոլադը՝ կարագով: Հարում եք ձուն՝ շաքարավազով: Երկու խառնուրդները միացնում եք իրար: Ավելացնում եք ալյուր և կրկին խառնում: Առանձին հալեցնում եք սպիտակ շոկոլադը: Խառնում եք կաթնաշոռային պանիրը` ձվի և հալեցված սպիտակ շոկոլադի հետ: Լցնում եք մուգ շոկոլադային խառնուրդը կարագով քսված կաղապարի մեջ, վրայից լցնում եք սպիտակ շոկոլադե խառնուրդը: Եփում եք 150 աստիճանի տակ՝ 55 րոպե:
Հանում եք կաղապարից և զարդարում շոկոլադե փաթիլներով:
