Դասական սինաբոնի բաղադրատոմս

Բաղադրությունը

Խմոր

  • 250 մլ գոլ կաթ
  • 2 ձու` սենյակային ջերմության
  • 75գր հալեցրած կարագ
  • 500 գր ալյուր
  • 1 թեյի գդալ աղ
  • 100 գր շաքարավազ
  • 7 գր չոր ակտիվ խմորիչ

Լիցք

  • 1 բաժակ շագանակագույն շաքարավազ
  • 2 ½ ճաշի գդալ աղացած դարչին
  • 75 գր կարագ

Քսուք

  • 100 գր սերուցքային պանիր
  • 50 գր կարագ
  • 200 գր շաքարավազի փոշի
  • ½ թեյի գդալ վանիլային էքստրակտ
  • 1/8 թեյի գդալ աղ

Պատրաստման եղանակը

Լցրեք խմորիչը գոլ կաթի մեջ, ավելացրեք 1 ճաշի գդալ շաքարավազ և թողեք մինչև խմորիչը փրփրի: Ձուն հարեք շաքարավազի հետ, ավելացրեք հալեցրած կարագը, աղ, խմորիչով կաթը և խառնեք: Այնուհետև կամաց-կամաց ավելացրեք ալյուրը և խառնեք խմորը 7-8 րոպե, որից հետո ծածկեք այն և թողեք տաք վայրում, որ բարձրանա:Խմորը բարձրանալուց հետո տեղափոխեք այն թեթևակիորեն ալյուրով պատված սեղանի վրա, ծածկեք այն և թողեք 10 րոպե: Փոքր տարրայի մեջ խառնեք շագանակագույն շաքարավազը և դարչինը:Ուղղանկյունաձև բացեք խմորը 40×50 սմ: Վրան քսեք կարագ և հավասար լցրեք շաքարավազի և դաչրինի խառնուրդը:Երկար գլանի տեսք տվեք խմորին և բաժանեք 12 մասի: Տեղադրեք բլիթները կարագով պատված 25×35 սմ չափսի կաղապարի մեջ: Ծածկեք և թողեք բարձրանա: Դա կտևի մոտ 30 րոպե: Տաքացրեք վառարանը մինչև 200 աստիճան:Թխեք 15 րոպե` մինչև թբլիթները դառնան ոսկեգույն-շագանակագույն:Քանի դեռ թխվածքաբլիթները թխվում են, հարեք սերուցքային պանիրը, 50 գր փափկած կարագը, շաքարավազի փոշին, վանիլինը և աղը: Մատուցելուց առաջ ստացվածը քսեք թխվածքաբլիթների վրա և վայելեք:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք