Բաղադրությունը
- Պինդ պանիր՝ 200 գր
- Ձու՝ 2 հատ
- Թթվասեր՝ 150 գր
- Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ
- Կանաչի
- Ձիթապտղի յուղ՝ 1 ճաշի գդալ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Սև աղացած բիբար՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խառնեք ձվերը թթվասերի հետ, լցրեք աղ, բիբար՝ հաշվի առնելով ընտրված պանիրի աղիության աստիճանը: Ավելացրեք ալյուրը, քերած պանիրը, մանրացված կանաչին, խառնեք: Տաքացրեք ձիթապտղի յուղը թավայի մեջ, լցրեք խմորը և տապակեք ցածր կրակի վրա, կափարիչի տակ՝ 5-7 րոպե: Այնուհետև շրջեք բլիթը և տապակեք 5 րոպե` առանց կափարիչի: Որքան շատ պանիր, այդքան ավելի համեղ կլինի:
