Բաղադրությունը
- 8 հատ կարտոֆիլ
- 120-150 գրամ պանիր
- կանաչի’ սամիթ և մաղադանոս
- աղը’ ըստ ճաշակի
- սև պղպեղ’ ըստ ճաշակի
- սխտոր
- 30-40 գրամ կարագ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լավ լվացրեք և եփեք: Եփելուց հետո այն բաժանեք երկու հավասար մասերի: Հետո թեյի գդալով հեռացրեք կարտոֆիլի միջուկը, թողեք’ սառի: Քերիչով անցկացրեք պանիրը, վրան մանր կտրատեք կանաչին’ ավելացնելով նաև աղ, պղպեղ, սխտոր: Լավ խառնեք և եղածը բաժանեք կարտոֆիլների մեջ’ վրան կարագ դնելով: Վերջում դրեք ջեռոցի մեջ’ թոնելով’ թեթևակի կարմրի: Բարի ախորժակ:
