Բաղադրությունը
- լավաշ` 1 հատ
- պանիր` ըստ ճաշակի
- ձու` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լավաշը կտրատեք լայն շերտերով, պանիրը ևս կտրատեք այնպես, որ հնարավոր լինի երկու անգամ փաթաթել արդեն կտրատված լավաշով: Ձուն հարեք, վրան ավելացրեք աղ, ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև Ձեր սիրած համեմունքներ: Յուրաքանչյուր պանրի կտոր՝ լավաշով փաթաթված, թաթախեք ձվի մեջ և 3-5 րոպե երկու կողմն էլ տապակեք կարագով: Զարդարեք և մատուցեք: Բարի ախորժակ:
