Բաղադրությունը
- հավի կրծքամիս` մեկ կտոր
- քերած պանիր` 50 գրամ
- սոյայի սոուս` 2 թեյի գդալ
- կիտրոնի հյութ` 1 թեյի գդալ
- վարունգ` 2 հատ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խաշեք, վարունգը մաքրեք և կտրատեք: Հավի կրծքամիսը մանրացնել թել-թել, վրան ավելացրեք կտրտած վարունգը, սոյայի սոուսն ու կիտրոնի հյութը: Աղ հարկավոր չէ:
Թողեք` մի փոքր հանգստանա և համտեսեք
