Բաղադրությունը
- Հավի կրծքամիս- 4 հատ
- Համեմունքներ Բուսայուղ- 3-4 գդալ
- Սունկ- 0,5 կգ
- Սոխ-1 գլուխ
- Սխտոր- 2 պճեղ
- Գունավոր (կանաչ, կարմիր, դեղին) պղպեղ- 2 հատ
- Կաթնասեր (կամ ավելի արեւելյան ոճ ստանալու համար՝ կոկոսի կաթ)- 200 գրամ
- Թարմ կանաչի (համեմ կամ սամիթ)
- մի քանի ճյուղ
Պատրաստման եղանակը
Նախապես հավի կրծքամիսը կտրատում ենք երկար կտորներով, համեմում ենք աղով, կարմիր պղպեղով, չորացրած հազրեվարդով (ռոզմարին) կամ որեւէ այլ, սուր հոտով կանաչիով, օրինակ՝ ուրց, նանա եւ այլն: Վրան մի քիչ (2 ճաշի գդալ) բուսայուղ ենք անում, ցանկալի է՝ ձիթապտղի յուղ: Թողնում ենք առնվազն մեկ ժամ մնա սենյակային ջերմաստիճանում կամ մի քանի ժամ (մինչեւ մեկ օր)՝ սառնարանում: Թավան լավ տաքացնում ենք: Ցանկալի է թավան լինի խորը եւ շատ ծանր՝ թուջե: Լցնում ենք մնացած բուսայուղը՝ մոտ 2 գդալ, եւ հավի կտորները: Արագ տապակելուց հետո ավելացնում ենք երկայնակի կտրատած սոխը, սխտորը, պղպեղները եւ սունկը, շարունակում ենք տապակել: Վրան լցնում ենք կաթնասերը կամ կոկոսի կաթը, եւ շարունակում եփել արդեն թույլ կրակի վրա՝ մինչեւ սոուսը մի փոքր պնդանա: Վրան թարմ կանաչի ենք կտրատում եւ մատուցում բրնձի հետ: Կամ՝ լոշիկի մեջ (մեքսիկական ոճով): Կամ՝ լցնում ենք տարտալետկաների մեջ, վրան մի քիչ դեղին պանիր քերում եւ դնում ջեռոցը 10-15 րոպեով, ապա մատուցում որպես տաք նախուտեստ:
