Բաղադրությունը
Օլադիի համար՝
- մածուն – 400 մլ
- շաքարավազ – 60-70 գր
- ալյուր – 300-350 գր
- կակաո – 40 գր
- ձու – 1 հատ
- հյութ կիտրոնի – 5 մլ
- սոդա – 0.5 թ/գդ
- բուսայուղ – 50-60 մլ
Ջնարակի համար՝
- շոկոլադ սև – 170 գր
- կարագ – 30 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 6 ճ/գդ
- շաքարավազ – 100 գր
- վանիլին – 0.5 թ/գդ
Ինչպես նաև՝
- ընկույզ – ըստ ճաշակի
- բանան – ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մածունն ու կիտրանահյութը խառնում ենք, այնուհետև ավելացնում ենք ձուն ու շաքարավազը և կրկին հարում ենք: Ավելացնում ենք ալյուրը, կակաոն և սոդան և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:Նախօրոք տաքացրած բուսայուղապատ թավայի մեջ գդալով շրջանաձև լցնում ենք խմորն ու օլադիներ պատրաստում՝ յուրաքանչյուր կողմից 1-2 րոպե տապակելով: Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: 100 մլ ջուրը դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում շաքարավազն ու անընդհատ խառնելով եռացնում: Այնուհետև ավելացնում ենք կարագն ու շոկոլադը: Երբ զանգվածը թանձրանում է, վերցնում ենք կրակից և լցնում սերուցքն ու վանիլինը: Լավ խառնում ենք:
Օլադիների վրա ջնարակ ենք լցնում և շարում բանանները: Վերջում մանրացրած ընկույզ ենք ցանում ու վայելում:
