Բաղադրությունը
Հիմքի համար՝
- ձու – 6 հատ
- շաքարավազ – 150 գր
- կակաո – 50 գր
- կարագ – ձևամանին քսելու համար
Կրեմի համար՝
- շոկոլադ սև – 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ – 200 մլ
Պատրաստման եղանակը
Պատրաստում ենք շոկոլադե հիմքը: Ձվի սպիտակուցներն ու դեղնուցներն առանձնացնում ենք: Սպիտակուցները 75 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Այնուհետև լավ հարում ենք դեղնուցներն ու մնացած շաքարավազը: Դեղնուցային զանգվածի մեջ լցնում ենք կակաոն և կրկին հարում: Այնուհետև կամաց-կամաց ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը: Ձևամանը կարագապատում ենք, հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30 րոպե:Պատրաստում ենք շոկոլադե կրեմը: Սերուցքը դնում ենք մարմանդ կրակին և եռացնում: Այնուհետև վերցնում ենք կրակի վրայից և սերուցքի մեջ ավելացնում ենք շոկոլադը: Խառնում ենք այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված:
Հիմքը 2 հավասար մասերի ենք բաժանում, առաջին շերտին կրեմ ենք քսում, դնում ենք երկրորդ շերտը և ամբողջ տորթը կրեմապատում ենք:
Տորթը 1 ժամով տեղափոխում ենք սառնարան:Վայելում ենք:
