Բաղադրությունը
- ձու՝ 1 հատ
- սպիտակ հաց՝ 1 կտոր
- լոլիկ՝ 1 հատ
- կանաչի՝ փոքր խուրձ
- աղ՝ ըստ ճաշակի
- կարագ՝ ըստ ճաշակի
Պատրաստամ եղանակը
Միջին չափի հացի կտորից հեռացրեք փափուկ մասն այնպես, որ ստացվի սրտիկ: Այնուհետև թավայի մեջ լցրեք կարագն ու հացը երկու կողմից տապակեք: Զգույշ կոտրեք ձուն և լցրեք հացի փորված մասի մեջ:
Ավելացրեք աղ՝ թողնելով՝ եփվի: Մատուցեք կանաչիով և կտրատված լոլիկով:
