Բաղադրությունը
- կարտոֆիլ – 1 կգ (փոքր)
- բեկոն – 300 գր
- թթվասեր – 100 գր
- մայոնեզ – 2 ճ/գդ
- մաղադանոս – ըստ ճաշակի
- համեմ – ըստ ճաշակի
- աղ – 0.5 թ/գդ
- պղպեղ սև – ըստ ճաշակի
- հազրեվարդ (розмарин) – 1-2 ճյուղ
- սխտոր – 1 պճեղ
- կարագ – կարագապատման համար
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանում ենք և տաք ջրի մեջ եփում (կեղևազրկել պետք չէ): Բեկոնը երկարությամբ ենք կտրատում, իսկ սխտորը՝ ճզմում: Այնուհետև կտրատում ենք կանաչիները: Ամանի մեջ լցնում ենք թթվասերը, մայոնեզը, սխտորը, կտրատած կանաչիները, աղ ու պղպեղ ենք ցանում և սոուսը լավ խառնում ենք:
Սոուսը լցնում ենք կարտոֆիլների վրա, ձեռքերով լավ խառնում և թողնում 15 րոպե: Այնուհետև վերցնում ենք կարտոֆիլներն ու փաթաթում բեկոնի մեջ (ամրացնում ենք փայտիկով): Կարտոֆիլները լցնում ենք կարագապատ ձևամանի մեջ և պատրաստում նախօրոք 180-190 աստիճան տաքացրած ջեռոցում 5-10 րոպե:
