Բաղադրությունը
- պահածոյացված սունկ` մեկ բանկա
- կանաչ սոխ` մեկ փունջ
- կարտոֆիլ` 3 հատ
- խոզապուխտ` 300 գրամ
- խաշած ձու` 3 հատ
- մայոնեզ` ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Վերցրեք խորը աման և դրա մեջ հերթականությամբ ու շերտերով դասավորեք վերը նշված մթերքները: Սկզբում դրեք պահածոյացված սունկը, հետո` կանաչ սոխը, ապա` մանր կտրատված խոզապուխտը, կարտոֆիլը` նախապես եփված, ինչպես նաև` կտրտած ձուն: Բոլոր շերտերը պատեք մայոնեզով: Դրեք սառնարանը, իսկ մատուցելուց առաջ շրջեք այլ ափսեի մեջ: Անուշ լինի:
