Բաղադրությունը
- պատրաստի շերտավոր խմոր – 450 գր
- երշիկ – 200 գր (ապխտած)
- պանիր – 100 գր
- ձիթապտուղ կանաչ – ըստ ճաշակ
- լոլիկի մածուկ – 3-4 ճ/գդ
- մայոնեզ – 3-4 ճ/գդ
- համեմ – ըստ ճաշակ
Պատրաստման եղանակը
Երշիկն ու ձիթապտուղները կտրատում ենք: Շերտավոր խմորը ձևամանի չափով գրտանում ենք և դնում բուսայուղապատ կամ յուղաթղթապատ ձևամանի մեջ: Վրան լոլիկի մածուկ ենք քսում, այնուհետև՝ մայոնեզ:Շարում ենք կտրատած երշիկներն ու ձիթապտուղները:Վրան պանիր ենք ցանում և թխում նախօրոք 230 աստիճան տաքացրած ջեռոցում 15 րոպե:
