Բաղադրությունը
- 550 գրամ հավի ֆարշ
- 2 հատ սոխ
- 2 պճեղ սխտոր
- կես սպիտակ հաց’ բատոն
- կես կապ սամիթ և մաղադանոս
- համեմունքներ
- աղ
- խմոր
- 1 ձու
- բուսական յուղ
Միջուկի համար’
- հորթի լյարդ
- սոխ
- աղ
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Սկսում ենք միջուկի պատրաստումից: Հորթի լյարդը լվանում ենք կաթի մեջ, փոքրիկ կտորների բաժանում, ավելացնում կտրտած սոխը և տապակում բուսական յուղի մեջ: Հովանալուց հետո, անցկացնում ենք մսաղացով:Անցնում ենք խճողակի’ ֆարշի պատրաստմանը:Սպիտակ հացը մանր մասերի կտրատել, թրջել ջրով (ցանկալի է կաթով): Այնուհետև հավի միսը, սոխը, կաթի միջից հանած հացը, սխտորը և կանաչին անցկացնել մսաղացով: Հետո աղացած զանգվածը համեմել համեմունքներով և աղով:Շերտավոր խմորը բաժանել 2 մասի. մի մասը գրտնակել քառակուսաձև և բաժանել ուղիղ 8 մասի, մյուսը նորից գրտնակել, բայց այս անգամ երկար ու բարակ շերտեր կտրել:Խճողակը դնում ենք մասերի բաժանված խմորի վրա, փոսիկ անում, լցոնում լյարդի միջուկով, ու ավելացնում խճողակի հաջորդ շերտը:Խմորի դուրս մնացած հատվածները բերում են դեպի կենտրոն, իսկ արդեն բարակ շերտերով ձևավորում՝ ցանցի տեսք տալով:Վրան քսում լավ հարած ձու, տեղավորում ջեռոցի յուղած տապակի մեջ:
