Բաղադրությունը
- 4 հատ լավաշ
- 250 գրամ պանիր
- կիսաապխտած երշիկ՝ 250-300 գրամ
- գազար 350 գրամ
- սամիթ
- մայոնեզ 200 գրամ
Պատրաստման եղանակը
Քերում եք պանիրը, գազարը: Մանր կտրատում ենք մյուս մթերքները, լավաշից բացի 🙂
Ալյումինաթերթի վրա փռում եք լավաշը՝ առաջին շերտը, վրան տարածում մայոնեզի մի շերտ, ապա՝ քերած գազարը:Հետո դնում ենք լավաշի երկրորդ շերտը, նորից մայոնեզով ու կտրատած սամիթի շերտով պատում: Այնուհետև երրորդ շերտն ենք ստանում, որտեղ պանրի քերուկն է տեղ գտնում, իսկ վերջին շերտում երշիկն է:Այս ամենից հետո ալյումինաթերթով սկսում եք փաթաթել լավաշով ռուլետը:Եթե շատ անհամբեր եք, կարող եք սառնարանում թողնել 1 ժամ, բայց մենք խորհուրդ ենք տալիս թողնել ողջ գիշեր. համային համադրությունը հիանալի է ստացվում:
