Բաղադրությունը
- 500գ կաթնաշոռ
- 4 ձու
- 200 գ շաքարավազ
- Շոկոլադե բիսկվիթի մեկ շերտ
- 100գ կարագ
- 1տուփ վանիլի փոշի
Պատրաստման եղանակը
Առանձնացրեք ձվի դեղնուցն ու սպիտակուցը: Կաթնաշոռը խառնեք դեղնուցի և վանիլի հետ: Եթե կաթնաշոռը չոր է, ավելացրեք մի փոքր թթվասեր: Ավելացրեք շաքարավազը և լավ հարեք: Սպիտակուցները առանձին լավ խառնեք և ավելացրեք մնացած մասսային:Բիսկվիթի պատրաստի շերտը պատառաքաղով տրորեք այնքան,մինչև փշուրներ ստանալը:Թավան ծածկեք յուղաթղթով, դրեք տրորված շոկոլադե բիսկվիթի ½ մասը: Այնուհետև ավելացրեք կաթնաշոռով զանգվածը: Վերևից ծածկեք շոկոլադե բիսկվիթի փշուրների մնացած մասով: Ջեռոցը տաքացրեք մինչև 180 աստիճան և թխեք մոտ 20 րոպե: Երբ թխվածքը պատրաստ լինի, հանեք այն ջեռոցից, թողեք սառչի: 20 րոպեից կարող եք մատուցել:
Հավատացնում եմ, որ այն մեծ հաճույքով կուտեն նաև նրանք, ովքեր իրենց ճաշացանկից բացառում են կաթնամթերքը:
