Վրացական ուտեստ ”Լոբիո”

Բաղադրությունը

  • լոբի հատիկավոր – 500 գր
  • լոլիկ – 200 գր
  • լոլիկի մածուկ – 2 թ/գդ
  • տաքդեղ – 150 գր
  • սոխ – 150 գր
  • սխտոր – 3-4 պճեղ
  • խմելի սունելի – 2 թ/գդ
  • ուրց – 1 թ/գդ
  • համեմ – 100 գր
  • աղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

Լոբին խորհուրդ ենք տալիս կարմիր (սպիտակ լոբին էլ, ոչինչ, բայց կարմիրով ավելի համեղ է) վերցնել, որը լավ կեփվի և մեր ուտեստի համար լավ հիմք կլինի։ Լոբին գիշերը կամ 3-4 ժամով թրջում ենք։Այնուհետև ջուրը փոխում ենք, դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։ Աղ չենք անում։ Եփում ենք թույլ կրակի վրա, փակ կափարիչով, մոտ 1,5-2 ժամ։Սոխը մաքրում ենք, մանր կտրատում։ Թավայի մեջ բուսայուղը տաքացնում ենք, լցնում ենք սոխն ու տապակում ենք` մինչև ոսկեգույն դառնա։Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած տաքդեղը և մոտ 2-3 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։Լոլիկի վրա եռման ջուր ենք լցնում, այնուհետև կեղևազրկում ենք և մանր կտորներով կտրատում։ Այնուհետև թավայի մեջ ենք լցնում լոլիկն ու լոլիկի մածուկը և խառնում ենք։ Եթե ամռանն ենք պատրաստում, լոլիկի մածուկի կարիք չկա, իսկ ձմռանը անպայման լոլիկի մածուկ պետք է ավելացնել։Ավելացնում ենք խմելի-սունելին, ուրցը, մանրացված սխտորը և աղը։Խառնում ենք, թույլ կրակի վրա փակ կափարիչով մոտ 15-20 րոպե շոգեխաշում ենք, կամ էլ այնքան մինչև բանջարեղենը ամբողջությամբ փափկի։Լոբին պետք է այնքան եփել, մինչև լավ փափկի։ Պատրաստի լոբու գրեթե ողջ ջուրը թափում ենք (2 բաժակ պահում ենք)։ Այնուհետև լոբու մի մասը մանրացնում ենք։ Կարող ենք ճզմիչով խյուսի վերածել։ Անհրաժեշտության դեպքում լցնում ենք լոբու ջուրը։Ավելացնում ենք տապակած բանջարեղենը և կտրատած համեմը։Լավ աղ ենք անում, խառնում ենք և ըստ անհրաժեշտության լոբու ջուրն ենք ավելացնում։ Եփում ենք թույլ կրակի վրա ևս 5 րոպե` մոտավոր։Լոբիոն մատուցում ենք տաք վիճակում։

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք