Բաղադրությունը
- հավի ֆիլե – 300 գր
- սունկ շամպինիոն – 150 գր
- պանիր պարմեզան – 150 գր
- լոլիկ չերրի – 5 հատ
- հազարի թերթեր – ըստ ճաշակի
- ձիթայուղ – 1 ճ/գդ
- սխտոր – 3 պճեղ
- աղ – ըստ ճաշակի
- չորահաց – ըստ ճաշակի
Սոուսի համար՝
- ձու – 1 հատ
- հյութ կիտրոնի – 0.5 հատ
- ձիթայուղ – 50 մլ
- սխտոր – 1 պճեղ
- մանանեխ – 1 թ/գդ
- պանիր պարմեզան – 100 գր
Պատրաստման եղանակը
Սնկերը 10 րոպե եփում ենք և կտրատում, հավի ֆիլեն եփում ենք 25 րոպե և կրկին կտրատում ենք: Այնուհետև քերիչով անցկացնում ենք պանիրը, իսկ չերրի լոլիկնները 2 հավասար մասերի բաժանում:
Հացը բաժանում ենք խորանարդիկների և 10 րոպեով տեղափոխում 180 աստիճան տաքացրած ջեռոցը: 2 պճեղ սխտորը ճզմում ենք, ավելացնում 1 ճ/գդ ձիթայուղ, աղ և զանգվածը լցնում ենք թավայի մեջ: Այնուհետև լցնում ենք հացերն ու տապակում 2-3 րոպե:Պատրաստում ենք սոուսը: Ձուն 1 րոպեով ընկղմում ենք եռացրած ջրի մեջ: Սխտորը ճզմում ենք, պանիրը՝ անցկացնում քերիչով:
Ձիթայուղը, մանանեխն ու սխտորը խառնում ենք, ավելացնում կիտրոնահյութը, ձուն և բլենդերով հարում ենք՝ ավելացնելով պանիրը:
Ամանի մեջ լցնում ենք ձեռքերով մանրացրած հազարի թերթերը, սունկը, հավի ֆիլեն ու չորահացերը: Այնուհետև ավելացնում սոուսը և խառնում ենք:
Աղցանը լցնում ենք մատուցվող ամանի մեջ, վրան պանիր քերում և զարդարում չերրի լոլիկներով:
