Բաղադրությունը
- 1,2 – 1,5 կգ կարտոֆիլ
- 1 սոխ
- 1 ճաշի գդալ ալյուր
- աղ ու պղպեղ’ ըստ ճաշակի
Մսի շերտի համար անհրաժեշտ է
- 0,2 կգ մսի ֆարշ
- 1 սոխ
- 1 ձու
- աղ ու պղպեղ’ ըստ ճաշակի
- 1 ճաշի գդալ ալյուր
- «Կրեմի» համար պետք է
- 300 գ պինդ պանիր
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- 2 պճեղ սխտոր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը մաքրել ու անցկացնել խոշոր քերիչով: Սոխը մանր կտրատել: Խառնել կարտոֆիլը, սոխը, ալյուրը, աղն ու պղպեղը: Այս մասսայից պատրաստել շերտեր’ 1 սմ-ից ոչ հաստ:
Այնուհետև իրար հետ խառնել ֆարշը, մանր կտրտած սոխը, ալյուրը, ձուն, աղն ու պղպեղը: Այս խառնուրդից ևս ստանալ շերտեր:
Մինչ այս շերտերը կհովանան, կարելի է պատրաստել «կրեմը»: Խառնել մայոնեզը, սխտորը, պանիրը: Խառնուրդը քսել շերտերին’ պահելով մի փոքր վերջին շերտին քսելու համար: Վերջում կարելի է ավելացնել մանրացրած ընկույզ, և կմնա միայն ուտեստը 10-12 րոպեով ջեռոցում դնելը:
Ուտեստը համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
