Բաղադրությունը
- մեկ թեյի բաժակի չափով բրինձ
- երկու գազար
- մեկ սոխ
- մեկ քաղցր կարմիր պղպեղ
- երկու լոլիկ
- մաղադանոս
- մեկ-երկու պճեղ սխտոր
- երեք բաժակ եռացրած ջուր
- աղ
Պատրաստման եղանակը
Բրինձը լվանալ, մի քիչ աղ ցանել վրան եւ մի թեթեւ տապակել կաթսայի մեջ: Վրան լցնել երեք բաժակ եռացրած ջուրը եւ դանդաղ կրակի վրա եփել (կաթսայի կափարիչը բաց թողնել):
Կտրատել սոխը, լոլիկը, քերիչով անցկացնել գազարը: Բոլորը միասին մի քիչ տապակել թավայի մեջ: Երբ բրինձը եփվի, այս տապակած խառնուրդը լցրեք վրան, ամբողջը տապակեք եւս մի տասը րոպե: Վերջում համեմեք մաղադանոսով եւ սխտորով: Կես ժամ թողեք փլավը, որ համերը խառնվեն, ապա մատուցեք:
