Բաղադրությունը
- խմորիչ – 25 գր
- կարագ – 100 գր
- վանիլին – 20 գր
- աղ – 0.5 թ/գդ
- կակաո – 1.5 ճ/գդ
- ալյուր – 250 գր
- թթվասեր – 50 գր
- ձու – 1 հատ
Պատրաստման եղանակը
Խմորիչը, թթվասերն ու վանիլինը լավ խառնում ենք, ավելացնում ձուն և կարագը ու զանգվածը կրկին լավ խառնում ենք: Լցնում ենք 200 գր ալյուրը և լավ խառնում:Խմորը 2 մասի ենք բաժանում և մեկի մեջ լցնում կակաոն և 1-2 ճ/գդ ալյուրը:Խմորները գնում ենք, ծածկում պոլիէթիլենային թաղանթով և 30 րոպեով տեղափոխում սառցախցիկ:Խմորները հանում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում: Այնուհետև գնդերը շրջանաձև գրտնակում ենք՝ դնում ենք սպիտակ խմորը, վրան՝ շոկոլադե խմորը: Շրջանները 8 մասի ենք բաժանում և փաթաթում:
Այսպես վարվում ենք մնացած խմորների հետ, պարզապես հերթականությունը փոփոխում ենք՝ սպիտակ-շոկոլադ կամ շոկոլադ-սպիտակ:Կրուասանները շարում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և 30 րոպեով հանգիստ թողնում:Թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:
