Բաղադրությունը
- մեծ գլխիկներով շամպինիոններ’ 15 հատ
- ոսպ’ 150 գ
- պեստո սոուս’ 4 ճ. գդալ
- սոխ’ 2 գլուխ
- սխտոր’ 3 պճեղ
- կանաչ սոխ և մաղադանոս
- աղ,սև պղպեղ
- բուսական յուղ
Պատրաստման եղանակը
Շամպինիոնները թաց անձեռոցիկով սրբել, եթե կարիք լինի, կարող եք լվանալ, բայց հետո անպայման չորացրեք սրբիչով: Հեռացրեք սնկերի ոտիկները, գդալով փորեք միջուկը:
Եռացող ջրի մեջ եփեք ոսպը 5-7 րոպե, ջրի մեջ ավելացրեք նաև աղ:Մանր կտրատել սոխը և բուսական յուղի մեջ տապակել 1-2 րոպե:
Թափեք ոսպի ջուրը, իսկ ոսպը լցրեք սոխով թավայի մեջ: Ավելացնել նաև կտրատած կանաչին, սխտորն ու պեստո սոուսը (կարող եք պատրաստի գնել սուպերմարկետներում):Ըստ ճաշակի’ ավելացրեք նաև աղ և սև պղպեղ: Այս ամենը խառնել, վերցնել կրակի վրայից: Միջուկը պատրաստ է:Սնկերի վրա աղ ցանեք, լցոնեք միջուկով և վրայից մի փոքր պեստո սոուս ավելացրեք:Տեղավորեք սնկերը համապատասխան ամանի մեջ, որպեսզի դնեք նախապես 180˚ տաքացրած ջեռոցի մեջ 25-20 րոպե:
