Բաղադրությունը
- 4 հատ հավի կրծքամիս
- 300 գրամ սունկ
- 2 հատ սոխ
- 2 հատ գազար
- համեմունքներ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը ծեծեք երկու կողմից, ավելացրեք վրան աղ եւ պղպեղ: Լցոնը պատրաստելու համար սունկն ու սոխը կտրտեք, գազարն անցկացրեք քերիչով, ստացվածը խառնեք եւ տապակեք բուսական յուղով, հետո թողեք՝ սառի: Պատրաստված լցոնը դրեք հավի կրծքամսի մեջ այնպես, որ ստացվի ռուլետի տեսք եւ փաթաթեք ֆոլգայով: Դրեք ջեռոցը՝ թողնեք 40 րոպե մնա: Հանելով ջեռոցից՝ սպասեք՝ սառի եւ կտրատեք փոքրիկ ռուլետիկների: Բարի ախորժակ:
