Բաղադրությունը
- 300 գրամ ելակ
- 150 շաքարավազ
- 350 գրամ սերուցք՝ 33 տոկոս յուղայնությամբ
- 30 գրամ ժելատին
- 50 միլիգրամ տաք ջուր
Պատրաստման եղանակը
Ելակը լվացրեք, մաքրեք եւ լցրեք բլենդերի մեջ: Լավ հարելուց հետո, վրան ավելացրեք 75 գրամ շաքարավազ՝ շարունակելով հարել: Դրանից հետո հարեք նաեւ սառեցրած սերուցքը՝ մնացած 75 գրամ շաքարավազով: Ժելատինը կիսեք եւ ավելացրեք վրան հարած սերուցքը ու լավ խառնեք: Այդ ամենը լցրեք կաղապարների մեջ եւ դրեք սառնարանը: Ժելատինի մյուս կեսը խառնեք 50 միլիգրամ տաք ջրի հետ, հետո այդ ամենն ավելացրեք արդեն պնդացած սերուցքի վրա եւ կրկին դրեք սառնարանը: Սպասեք՝ լավ սառի եւ անուշ արեք:
