Բաղադրությունը
- կաթնաշոռ 9%, 400գ
- ալյուր 2ճ. գդալ
- ձու 1 հատ
- շաքարավազ 2 ճ. գդալ
- չամիչ 100 գ
- ծիրանաչիր 100 գ
- վանիլ 2 գ
- աղ
Պատրաստման եղանակը
Չոր կաթնաշոռը դրեք տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ և խառնեք:
Առանձին հարեք սպիտակուցը և դեղնուցը: Սպիտակուցը հարելիս ավելացրեք նաև մի պտղունց աղ:
Խառնեք կաթնաշոռը, դեղնուցը, ալյուրը և վանիլի փոշին:
Զանգվածին ավելացրեք սպիտակուցը և զգուշորեն խառնեք: Արդյունքում կստացվի խիտ, թանձր, միատարր զանգված: Դրան ավելացրեք նաև կտրատած չիրը և չամիչը: Ձեռքերով կլորավուն պանրիկներ ստացեք զանգվածից: Գդալով հարթեցրեք կաթնաշոռը, թաթախեք ալյուրի մեջ և դրեք ստվարաթղթով ծածկված թավայի մեջ: Թավան դրեք ջեռոցը 15-20 րոպե’ 180-200˚ ջերմաստիճանում: Վայելեք:
