Իմերեթական խաչապուրի

Բաղադրությունը

  • Կաթ` 1 բաժակ
  • Չոր խմորիչ` 1 ճաշի գդալ
  • Բուսական յուղ` 150 գր.
  • Աղ` մի պտղունց
  • Կարագ` 100 գր.
  • Մածուն` 500 գր
  • Ձու` 1 հատ
  • Ալյուր` 0.8-1կգ
  • Շաքարավազ` մեկ պտղունց

Միջուկի համար

  • Պանիր (ցանկալի է իմերեթական) ՝ 1 կգ
  • Ձու (միայն դեղնուցը) վրան քսելու համր` 1 հատ
  • Ձու` 1-2 հատ (ըստ ցանկության)
  • Թթվասեր՝ վրան քսելու համար- 1 ճաշի գդալ
  • Կարագ` 50 գր

Պատրաստման եղանակը

Տաքացնել կաթը, ցանել շաքարավազը և խմորիչը, լցնել մի փոքր բուսական յուղ, լցնել ալյուրը և 15 րոպե դնել տաք տեղում: Դրանից հետո ավելացնել մածունը և ալյուրի մեծ մասը, կոտրել ձուն և հարել: Անհրաժեշտության դեպքում ավելացնել ալյուր: Ավելացնել հալեցված և հովացրած կարագը և աղ: Շարունակել հարել ևս 20 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ձեռքերին բուսական յուղ ավելացնելով և այն խմորի վրա տարածելով: Պատրաստի խմորը չպետք է կպչի մատներին: Խմորից գունդ պատրաստել, ցանել ալյուրով, ծածկել սրբիչով և 2 ժամ թողնել տաք տեղում:

Հունցել և թողնել հանգստանա ևս 1-1.5 ժամ:

Միջուկի համար քերել պանիրը, ըստ ցանկության հարել 1-2 ձու և ավելացնել փափկեցված կարագը:
Պատրաստի խմորը բաժանել ըստ մասնաբաժինների՝ նայած թե ինչ չափի եք ցանկանում մեկ կտորը լինի: Մեկ մասնաբաժինը գնդել և բացել, ցանել ալյուր: Քերած պանիրը նույնպես բաժանել ըստ մասնաբաժինների այնպես, որ բոլոր կտորները հավասարաչափ պանիր ունենան: Պանրից գունդ պատրաստել, դնել խմորի կենտրոնում, խմորի անկյունները հավաքել և քարկապ անել:

Այնուհետև խմորը շրջել և գրդնակել մինչև մեկ սանտիմետր դառնալը: Խաչապուրու վրա քսել ձվի դեղնուցի և թթվասերի խառնուրդը, դնել ափի մեջ և տակը յուղ քսել, պատառաքաղով մի քանի անգամ ծակծկել, իսկ մեջտեղում փոքրիկ անցք բացել:

Թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում 20-25 րոպե: Երբ երեսը վարդագույն դառնա, հանել խաչապուրին և ծածկել սրբիչով: Մատուցել 10 րոպե հետո, երբ պանիրը կպնդանա և չի ծորա կտրելու ժամանակ:

Popular

Plane landing on the sea
What Disney princesses would look like in 2016
Armenian Photographer’s Stunning Street Photography reveals life in Russia: Part 1
9 Comic Strips That Prove Women Actually Use Magic
The Invisible Force That Warps What You Read in the News
9 Truthful Cartoons About the Differences Between Female and Male Friendships
17 Beauty Tricks That Will Make Every Woman’s Life Easier
9 Everyday Things You’re Doing Wrong
12 Myths That Movies Made Us Believe

Վերջին նյութերը

Չտեսնված համեղ տնական ՀԱԼՎԱ. Համեմատելուց հետո այլևս չեք գնի և կպատրաստեք միայն այս հեշտ բաղադրատոմսով
Պատրաստում ենք ՌաՖաելլո. Անչափ համեղ և էժան
Պատրաստում ենք տնական ՆՈՒՏԵԼԼԱ՝ առանց վնասակար հավելումների. երեխաներս շատ գոհ են, ես՝ նույնպես
Արագ պիցցա թավայի մեջ
Պիրոգ «Բասբուսա»
Ինչպես ելակով աղցան պատրաստել
Օրվա բաղադրատոմս. ամերիկյան պանքեյք
Առավոտյան նախաճաշ. ջեռոցում թխված պանրով հաց
Ինչպես պատրաստել հիանալի շերտավոր պիրոգ. հաղարջի միջուկով հյուսք